суббота, 28 ноября 2015 г.

Քաղաքական կապերը և տեղեկատվական միջոցները անցյալում և ժամանակակից կյանքում

Տարիներ առաջ, երբչկայինհամակարգիչներ, հեռախոսներ, համացանցևնմանատիպայլ տեղեկատվականմիջոցներ, մարդիկ նորություններ իմանում էին սուրհանդակների միջոցով, հետո տարածվեցին թերթերը: Բացի դրանից, մարդկանցհամարտեղեկատություն ստանալու վայրեր էին վարսավիրանոցները, խանութները,որտեղշատմարդիկէինլինումև տարբեր լուրեր տարածում։
Հիմա ներկայացնեմ ավանդական միջոցները. Սուրհանդակները «օգտագործվել են» շատ վաղ ժամանակներում, նրանք այն մարդիկ էին, ովքեր որևէ մեկի հանձնարարությամբ լուր էին տանում՝ պատերազմի, հաղթանակի,պարտության լուրերը հենց նրանց միջոցով էր տարածվում։
Գիտությունըզարգացավ և ստեծվեցինթերթերը, որոնք մինչև օրս էլ լրատվության միջոց է։
Գիտության զարգացման արդյունքում ստեղծվում են նոր սարքեր, որոնք էլ դարձան   ամենաօգտագործվող տեղեկատվական միջոցները:Տեղեկատվական միջոցների  մեծ մասը ստեղծվել են 20-րդ դարում. դրանք են համակարգիչը, համացանցը, ռադիոն, հեռուստացույցը, հեռախոսը և այլն:
Ինձ թվում է, որ հիմա ամենատարածված տեղեկատվական միջոցը է հեռուստացույցը, քանի որ շատ-շատերը հենց հեռուստացույցի  միջոցով են տեղեկանում երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններին։Երիտասարդները նախընտրում են համացանցը, քանի որ համացանցի միջոցով ցանկացած նորություն ավելի արագ ենք իմանում, համացանցի միջոցով կապ ենք հաստատում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ։  Չնայած, որ համացանցը շատ մեծ դեր ունի մեր կյանքում,բայց թերթերը իրենց դիրքերը զիջում։Ուզում եմ նշել նաև ռադիոյի մասին, այն նույնպես տեղեկատվական միջոց է և մեքենայում հաճախ ռադիո ենք լսում։
Իմ կարծիքով տեղեկատվական տեխնոլոգիաները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, դրանք մեր կյանքը դարձնում էն էլ ավելի հեշտ, թեթև, արագ, սակայն յուրաքանչյուր բան ունի իր օգտագործման ճիշտ ձևերը: Ցավոք՝ երբեմն մարդիկ ճիշտ չեն օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաները, միջոցները։
Հեռուստատեսությամբ քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման նախադեպերը հայտնվել են հեռուստատեսության ծննդից անմիջապես հետո` ԽՄԿԿ գործիչների գործունեության մասին առաջին կադրերի հետ: ԽՍՀՄ-ում քարոզչությունը (պրոպագանդան) և ենթաքարոզչությունը (ագիտացիան) համարվել են Կոմունիստական կուսակցության առաջնագույն խնդիրներից: Այստեղ քարոզչությունը հիմնված էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության վրա և իրականացվում էր երկու համակարգի՝ ԶԼՄ և ագիտացիոն ինստիտուտների միջոցով: Չնայած քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման մասին որևէ հիշատակում չկա, այնուամենանիվ, դեռ այն ժամանակ հեռարձակողները լիովին գիտակցում էին յուրաքանչյուր կադրի կարևորությունն ու նշանակությունը: Մեր օրերում պատկերն այլ է, հանրային հեռուստաընկերությունները քաղաքական պատվեր են կատարում, համացանցային նյութերն էլ գրում են այն ինչ ուզում եմ, գրում են քաղաքական գործիչների, քաղաքականության մասին իրենց տեսակետը, որը նախկինում կարող էր մինչև իսկ աքսորի կարող էր հասցնել։
Աշխարհի խոշորագույն հեռուստաընկերություններում քաղաքական վերլուծությունների ամենատարածված ժանրը թոք շոուն է: Հեռուստաընկերությունների տնօրենները հայկական հեռուստաեթերի այս բացը հիմնականում կապում են ֆինանսական մեծ ծախսերի հետ: Թոք շոուի ժամանակ եթերում են ծրագրավարը, քաղաքական գործիչը, քաղաքագետը, խնդրի շուրջ տարբեր տեսակետներ ունեցող առնվազն երկու հյուր: Տեսաշարն այստեղ կարող է ամբողջովին բացակայել, դիտողականությունն ապահովում է մասնակիցների և հաղորդավարների պրոֆեսիոնալիզմը: Հատկապես ծրագրավարը պետք է քննարկվող թեմային լավ տիրապետի, ունենա իր կարծիքը դրա վերաբերյալ և կարողանա հաղորդման ընթացքում իմպրովիզացիա անել: Հայաստանում եթերը քաղաքական հացորդումներով լցվում է հիմնականում նախընտրական ժամանակահատվածում, որը իրականում քաղաքական հաղորդման վատ կրկնօրինակ է, քանի որ մեր երկրի քաղաքական գործիչները սերիալային դերասաններից ոչինչով չեն տարբերվում՝ չունեն դեմք, տեակետ, տարիներ շարունակ նույն երգն են երգում, եթերն էլ առնում մեծ գումարներով, նայողին էլ նյարդայնացնում։
Վերջաբան։
Այսպիսով, ուզում եմ ամփոփել և ասել, որ տնտեսության, գիտության զարգացման հետ զուգահեռ զարգացավ ինֆորմացիոն ոլորտը, իրականում շատ կարևոր է ինֆորմացիոն ոլորտում քաղաքական կապերի ներկայացումը։
Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ եթերից իրենց խոսքով կարող են ազդեցություն ունենալ հեռուստադիտողի վրա, իրենց մեկնաբանությունները ընթերցողին կարող են ուղղորդել։Եթե հեռուստաալիքները ներդնեն որակի հսկման ամբողջական համակարգ, հեռուստատեսությունը կարող է դառնալ ազատ խոսքի ամբիոն, իսկ հեռուստալրագրողի մասնագիտությունն օգտագործվել հանուն հանրային շահերի։

Комментариев нет:

Отправить комментарий