среда, 3 февраля 2016 г.

Միսաք Մեծարենց

Միսաք Մեծատուրի Մեծարենց (Մեծատուրյան) (19 հունվարի1886Բինկյան - 22 հունիսի1908,Կոստանդնուպոլիս), արևմտահայ բանաստեղծ։

Մեծարենցը գրել է ավելի քան 130 բանաստեղծություններ, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ և մի քանի գրական-քննադատական հոդվածներ:
Ե. Չարենցը շատ բարձր է գնահատել Մեծարենցի արվեստը՝նրան անվանելով <<հիվանդ, հանճարեղ պատանի>>

Նրա ստեղծագործություններից են՝<<ձմռան պարզ գիշեր>>, <<Սիրերգ>>, <<Նավակները>, <<Տուր ինծի, տեր>>, << Իրիկունը>>




Աքասիաներու շուքի տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։


Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։


Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։


Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։


Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Այս ստեղծագործությունը իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկն է: Բանաստեծությունը կարդալով ես տեսնում եմ բնության նկարագիր, որը լի է զգացմունքներով և սիրով: Բանաստեղծությունում նկարագրված են բնության ամենանուրբ գույներն ու բույրերը, ամենամեղմ շշուկներն ու ձայները:

Առցանց թեստային աշխատանք

1.  Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:
1) Ամեն տեսակ երգ երգեցի.
Ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի անմահականդրախտային խաղն է էլի
2) Կարծես մանկական կապույտ երազում
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարիհամարձականահ:
4) Եկար հուշիկանչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր

2.  Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:
1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավնորեկները սովորեցինգյուղինև ամեն ինչ մտավ հունի մեջ:
2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարումսովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:
3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևումիսկփողոցներում էլ մարդ չկա:
4) Մայրըվերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելովնայում էրկածանի կեռումեռ պտույտին և սպասումթե երբ են երևալու հարսն ուաղջիկը:

3.  Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:
1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնում էին լուրեր:
2) Եսձիու սանձից բռնածվազեցի սանդուղքի կողմը:
3) Ոչ ոք չի հաղթի արքա Աթիլլին:
4) Այր միոր եկավ ապացուցելուԹե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

4.  Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:
1) Վայրկյաններն անցնում էինև նա հասկանում էրոր մոտենում է այնպահըերբ ստիպված պիտի լինի կանգնել:
2) Նա գիտակցում էրոր վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երեսնայի իր հետևում կանգնածին:
3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելովդեպի երկրագնդի հարավային բևեռը:
4) Մարդը լարված ականջ էր դնումմինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:

5.  Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:
1) տեսանքզմայլվում եմչեմ կանգնեցնիարգելեին
2) փախչեմչտանիդառնանկառուցեք
3) որոշել էկարդայինքմոտեցնեմպահանջեք
4) գնալու է, լիներկհասցնեսչերգեմ

6.  Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:
1) Նա լավ էր հասկանումոր ճրագը վառ պահողը որդին է լինելու:
2) Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորըաքլորի կանչի հետ պառավ միշինական հորանջում է տան ստվերում:
3) Հետևակը տեսավոր անծանոթը քաղաքը լավ չգիտի:
4) Հնչեց երաժշտությունապա դուրս եկավ այն բանվորը ր խոսեց հախուռնավյունով:

7. Ո՞ր նախադասության մեջ չկա բաղադրյալ ստորոգալ:
1) Ջուրը տվեց հողին ծարավ,
Տիղմ ու փրփուր ծովին ծարավ,
Այս էր ամբողջը:
2) Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի:
3) Բանաստեղծություն գրելու պահին Ամբողջ աշխարհը իմ տեղ ու տունն է:
4) Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում:

8. Ո՞ր հոլովաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրելնախադասության մեջ:
Ճամփորդը նստել էր մի քարի վրա և լայնասաղարթ ծառի … չէր զգումամառվա տապը:
1) ստվերով
2) ստվերում
3) ստվերից
4) ստվերների մեջ

9. Ո՞ր նախադասության մեջ կա համաձայնության սխալ:
1) Հիացումի և ուրախության արցունքներ երևացին նրա աչքերում:
2) Մի խումբ երեխաներ գետափի թավշյա կանաչների վրա վազվզում,պահմտոցի էին խաղում:
3) Ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասըև երևացին մեծնկարիչը իր շան հետ միասին:
4) Նիզակներով և աղեղներով զինված թիկնապահ գունդը հետևեցթագավորին:

10. Ո՞ր նախադասության մեջ կա խնդրառության սխալ:
1) Մենք վաղուց վարժվել ենք կենցաղային դժվարություններին:
2) Ոսուցիչը հաճախ էր կատակում աշակերտների հետ:
3) Իր այդ անմիտ արարքով նա նսեմացավ ներկաների առջև:
4) Խժդժությունների նպատակն էր ամեն կերպ թուլացնել իշխանությունը:


11. Տրված է բազմաբարդ նախադասությունը քանի՞ բաղադրիչնախադասությունից է կազմված:
1Անգլերենի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացիմիսիոներներից և ամերիկահայերիցորոնք ոչ միայն անգլերենայլև մինչևանգամ հայերեն խոսելիս ծամածռում էին իրենց բերաններըես ատում էիայդ լեզուն,սակայն հետագայումերբ ինձ վիճակվեց տիրապետելանգլերենին 4և ամերիկյան կրթություն ստանալ, 5համոզվեցիոր Շեքսպիրիև Բայրոնի լեզվով խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն:
1) 7
2) 5
3) 4
4) 6

12. Ո՞ր նախադասության մեջ կա ստորոգյալի լիակատար զեզչում:
1) Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտմղեղոտ մեր երազները:
2) Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ՝ հոգնած կրակը:
3) Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
4) Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին հոգնած եզները:
13. Ձևակերպումներից ո՞րն է սխալ:
1) Ձայնակապը երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդայլ հաջորդձայնավորի հետ:
2) Չգրվողբայց արտասվող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ:
3) Հայերենում միևնույն տառը կարող է արտահայտել մի քանի հնչյուններ:
4) Այբուբենի մեջ տառերի հաջորդական կարգը կայուն էբայց երբեմնկարող է խախտվել:

14. Ո՞ր բառերում կա ածանցի հնչյունափոխություն:
1) բազմություն
2) գործունեություն
3) օրինագիծ
4) դասամիջոց

15. Տրված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ:
Զեղչելհափշտակելբարօրությունխորազնինդշխոյականանհարկի,ջրարբիխոտհարքխաբեբաությունզղջալաղոթքվարկաբեկելվարակիչ,ամբարտավանկցկտուր:
1) երեքում
2) ոչ մեկում
3) երկուսում
4) մեկում

16. Ընդգծված բառերից քանի՞սն են գործածված փոխաբերական իմաստով:
Եվ գնում ես դու քո ոտաբոբիկ
Եվ ալրաթաթախ առաջին սիրո
Շիկնածշփոթված ցավին ընդառաջ:
1) երեքը
2) չորսը
3) բոլորը
4) երկուսը

17. Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում ոլորանորմորկորբառերին:
1) կեռման
2) կերակրափող
3) շավիղ
4) պատ

18. Նշվածներից ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:
1) անարգանքի ենթարկել
2) ուշադրությունը կենտրոնացնել
3) հիշողության մեջ ամրակայել
4) հայացքը սևեռել

19. Ձախ շարքում տրված բառերից չորսը համապատասխանում են աջշարքի բառակապակցություններինՈ՞ր շարքի բոլոր պատասխաններն ենճիշտ:
ա) մատուռ
1) աստիճանների ձող
բ) բուրվառ
2) հեթանոսական տաճար
գ) բազրիք
3) խնկարկելու անոթ
դ) նշխար
4) փոքրիկ եկեղեցի
ե) մեհյան


1) ա-4, բ-1, դ-3, ե-2
2) ա-4, բ-3, գ-1, ե-2
3) ա-2, բ-3, գ-1, ե-4
4) ա-4, բ-3, գ-1, դ-2

20. Ինչպիսի՞ սխալ կա հետևյալ նախադասության մեջ:
Արմենին՝ որպես լավագույն մարզիկ, նշանակեցին թիմի ավագ:
1) շարադասության
2) խնդրառության
3) հոլովման
4) բառագործածության

21. Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստի սխալ բացատրություն:
1) կողի ընկնել-համառել, հաց կտրել-ապրուստից զրկել, ճանապարհ սովորեցնել-խորհուրդ տալ
2) ի դերև ելնել-հույսերը չարդարանալ, իրեն հավաքել-զգաստանալ, դարձի գալ-զղջալ
3) մարմին առնել-իրականանալ, կուրծք ծեծել-հավատացնել, ոտքի տակ ընկնել-խանգարել
4) թիկունք թիկունքի տալ-իրար օգնել, ոտքերն ընկնել-աղաչել, ձեռք չտալ-հարմար չլինել

22. Ո՞ր նախադասության մեջ առաջ բառը մակբայ չէ:
1) –Առա՛ջ անցիր, դու պետք է մեզ ուղեկցես:
2) Շարժվեցինք առաջ, և մեր դիմաց բացվեց մի հրաշալի տեսարան:
3) Առաջ այդ մասին կարելի էր միայն երազել:
4) Մեզանից դեռ հազարամյակներ առաջ այդ մասին գիտեին:

23. Ո՞ր նախադասության մեջստառը ցուցական հոդ չէ:
1) Երկուսս էլ մասնակցեցինք մրցույթին:
2) Տեղիս բնակիչների մեծ մասը հայեր են:
3) Վերջին ժամանակներս նա հաճախ է այցելում քեզ:
4) Աշխարհումս ախ չիմ քաշի…

24. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:
1) Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է:
2) Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին:
3) Մենք հասկանում ենք, թե կա մի մարդ, որ եթե մտքին դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց:
4) Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխի փնչում:

25. Ո՞ր նախադասության մեջ չկա ձևաբայ:
1) Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե…
2) Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան…
3) Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր:
4) Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ…