среда, 3 февраля 2016 г.

Միսաք Մեծարենց

Միսաք Մեծատուրի Մեծարենց (Մեծատուրյան) (19 հունվարի1886Բինկյան - 22 հունիսի1908,Կոստանդնուպոլիս), արևմտահայ բանաստեղծ։

Մեծարենցը գրել է ավելի քան 130 բանաստեղծություններ, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ և մի քանի գրական-քննադատական հոդվածներ:
Ե. Չարենցը շատ բարձր է գնահատել Մեծարենցի արվեստը՝նրան անվանելով <<հիվանդ, հանճարեղ պատանի>>

Նրա ստեղծագործություններից են՝<<ձմռան պարզ գիշեր>>, <<Սիրերգ>>, <<Նավակները>, <<Տուր ինծի, տեր>>, << Իրիկունը>>




Աքասիաներու շուքի տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։


Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։


Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։


Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։


Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Այս ստեղծագործությունը իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկն է: Բանաստեծությունը կարդալով ես տեսնում եմ բնության նկարագիր, որը լի է զգացմունքներով և սիրով: Բանաստեղծությունում նկարագրված են բնության ամենանուրբ գույներն ու բույրերը, ամենամեղմ շշուկներն ու ձայները:

Комментариев нет:

Отправить комментарий