понедельник, 30 ноября 2015 г.

Հայկական Հարց
Ներածություն։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ: Հայ ժողովրդի քաղաքական պատմության, օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն է։ Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

Հայկական հարցը1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում  կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը:
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:
1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:

1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (191418 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:
Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:
1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները:
Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:
Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (191920 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում (Փարիզի մոտ) պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:
Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս:
1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (191418 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված:
Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (193945 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց:
Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից...»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:
196080-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 197080-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն):
ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:
1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:
Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է:
Վերջաբան,եզրակացություն։
Հայկական հարցի էությունը և անցյալում, և հիմա իր հայրենիքում հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումն է։
Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Հայաստանի միավորման համար:
Իսկ իմ կարծիքով Հայկական հարցը միշտ մնալու է, քանի որ հզոր պետությունները երբեք էլ չեն թողնի,որ այդ հարցը լուծվի ու մեր Հայստանի նման պետությունը հզորանա։Վերջին դեպքերը եթե նայենք՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կարող ենք հասկանալ, որ եթե Ռուսաստանը հիմա ուզենա ենց մեր միջոցով կլուծի թուրքի հարցերը՝ Հայկական հարցի անվան տակ։ Ներքևում մի տեզանյութ է, որտեղ Ժիրինովսկին հենց դրա մասին է խոսում։

Աղբյուրներ։

http://youtu.be/qSXHsPnbQHY
http://youtu.be/qSXHsPnbQHY 

суббота, 28 ноября 2015 г.

Քաղաքական կապերը և տեղեկատվական միջոցները անցյալում և ժամանակակից կյանքում

Տարիներ առաջ, երբչկայինհամակարգիչներ, հեռախոսներ, համացանցևնմանատիպայլ տեղեկատվականմիջոցներ, մարդիկ նորություններ իմանում էին սուրհանդակների միջոցով, հետո տարածվեցին թերթերը: Բացի դրանից, մարդկանցհամարտեղեկատություն ստանալու վայրեր էին վարսավիրանոցները, խանութները,որտեղշատմարդիկէինլինումև տարբեր լուրեր տարածում։
Հիմա ներկայացնեմ ավանդական միջոցները. Սուրհանդակները «օգտագործվել են» շատ վաղ ժամանակներում, նրանք այն մարդիկ էին, ովքեր որևէ մեկի հանձնարարությամբ լուր էին տանում՝ պատերազմի, հաղթանակի,պարտության լուրերը հենց նրանց միջոցով էր տարածվում։
Գիտությունըզարգացավ և ստեծվեցինթերթերը, որոնք մինչև օրս էլ լրատվության միջոց է։
Գիտության զարգացման արդյունքում ստեղծվում են նոր սարքեր, որոնք էլ դարձան   ամենաօգտագործվող տեղեկատվական միջոցները:Տեղեկատվական միջոցների  մեծ մասը ստեղծվել են 20-րդ դարում. դրանք են համակարգիչը, համացանցը, ռադիոն, հեռուստացույցը, հեռախոսը և այլն:
Ինձ թվում է, որ հիմա ամենատարածված տեղեկատվական միջոցը է հեռուստացույցը, քանի որ շատ-շատերը հենց հեռուստացույցի  միջոցով են տեղեկանում երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններին։Երիտասարդները նախընտրում են համացանցը, քանի որ համացանցի միջոցով ցանկացած նորություն ավելի արագ ենք իմանում, համացանցի միջոցով կապ ենք հաստատում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ։  Չնայած, որ համացանցը շատ մեծ դեր ունի մեր կյանքում,բայց թերթերը իրենց դիրքերը զիջում։Ուզում եմ նշել նաև ռադիոյի մասին, այն նույնպես տեղեկատվական միջոց է և մեքենայում հաճախ ռադիո ենք լսում։
Իմ կարծիքով տեղեկատվական տեխնոլոգիաները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, դրանք մեր կյանքը դարձնում էն էլ ավելի հեշտ, թեթև, արագ, սակայն յուրաքանչյուր բան ունի իր օգտագործման ճիշտ ձևերը: Ցավոք՝ երբեմն մարդիկ ճիշտ չեն օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաները, միջոցները։
Հեռուստատեսությամբ քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման նախադեպերը հայտնվել են հեռուստատեսության ծննդից անմիջապես հետո` ԽՄԿԿ գործիչների գործունեության մասին առաջին կադրերի հետ: ԽՍՀՄ-ում քարոզչությունը (պրոպագանդան) և ենթաքարոզչությունը (ագիտացիան) համարվել են Կոմունիստական կուսակցության առաջնագույն խնդիրներից: Այստեղ քարոզչությունը հիմնված էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության վրա և իրականացվում էր երկու համակարգի՝ ԶԼՄ և ագիտացիոն ինստիտուտների միջոցով: Չնայած քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման մասին որևէ հիշատակում չկա, այնուամենանիվ, դեռ այն ժամանակ հեռարձակողները լիովին գիտակցում էին յուրաքանչյուր կադրի կարևորությունն ու նշանակությունը: Մեր օրերում պատկերն այլ է, հանրային հեռուստաընկերությունները քաղաքական պատվեր են կատարում, համացանցային նյութերն էլ գրում են այն ինչ ուզում եմ, գրում են քաղաքական գործիչների, քաղաքականության մասին իրենց տեսակետը, որը նախկինում կարող էր մինչև իսկ աքսորի կարող էր հասցնել։
Աշխարհի խոշորագույն հեռուստաընկերություններում քաղաքական վերլուծությունների ամենատարածված ժանրը թոք շոուն է: Հեռուստաընկերությունների տնօրենները հայկական հեռուստաեթերի այս բացը հիմնականում կապում են ֆինանսական մեծ ծախսերի հետ: Թոք շոուի ժամանակ եթերում են ծրագրավարը, քաղաքական գործիչը, քաղաքագետը, խնդրի շուրջ տարբեր տեսակետներ ունեցող առնվազն երկու հյուր: Տեսաշարն այստեղ կարող է ամբողջովին բացակայել, դիտողականությունն ապահովում է մասնակիցների և հաղորդավարների պրոֆեսիոնալիզմը: Հատկապես ծրագրավարը պետք է քննարկվող թեմային լավ տիրապետի, ունենա իր կարծիքը դրա վերաբերյալ և կարողանա հաղորդման ընթացքում իմպրովիզացիա անել: Հայաստանում եթերը քաղաքական հացորդումներով լցվում է հիմնականում նախընտրական ժամանակահատվածում, որը իրականում քաղաքական հաղորդման վատ կրկնօրինակ է, քանի որ մեր երկրի քաղաքական գործիչները սերիալային դերասաններից ոչինչով չեն տարբերվում՝ չունեն դեմք, տեակետ, տարիներ շարունակ նույն երգն են երգում, եթերն էլ առնում մեծ գումարներով, նայողին էլ նյարդայնացնում։
Վերջաբան։
Այսպիսով, ուզում եմ ամփոփել և ասել, որ տնտեսության, գիտության զարգացման հետ զուգահեռ զարգացավ ինֆորմացիոն ոլորտը, իրականում շատ կարևոր է ինֆորմացիոն ոլորտում քաղաքական կապերի ներկայացումը։
Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ եթերից իրենց խոսքով կարող են ազդեցություն ունենալ հեռուստադիտողի վրա, իրենց մեկնաբանությունները ընթերցողին կարող են ուղղորդել։Եթե հեռուստաալիքները ներդնեն որակի հսկման ամբողջական համակարգ, հեռուստատեսությունը կարող է դառնալ ազատ խոսքի ամբիոն, իսկ հեռուստալրագրողի մասնագիտությունն օգտագործվել հանուն հանրային շահերի։

Նախագահն ու Ազգային ժողովը քաղաքական իշխանությանկառուցվածքում

Ըստ պետական կառավարման ձևի պետություններն լինում են Հանրապետություններ և Միապետություններ։
Հանրապետությունները լինում  են նախագահական և խորհրդարանական։
Հանրապետությունը կառավարման համակարգ է, որը ներկայացնում է այդ ժողովուրդ իշխանություն փոխհարաբերությունները, իշխանության ձևավորումը։
Հանրապետություն
Հանրապետական կառավարման համակարգում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին, ասել է թե ժողովրդավարական ձև է, չնայաց իմ գիտակից կյանքում ժողովրդավարություն չեմ տեսել՝ ժողովուրդը ընտրում է մեկին, ընտրվում է մյուսը, ինչևէ:
Նախագահական հանրապետություններում նախագահը հանդիսանում է պետության գլուխը, ինչպես նաև գործադիր իշխանության ղեկավարը, նա է ձևավորում կառավարությունը, որն էլ հաշվետու է նախագահին։ Նախագահական հանրապետություններին բնորոշ է օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախ գործակցությունը, ինչը նշանակումէ, որ նախագահը իրավունք չունի ցրել խորհրդարանը, իսկ խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, սակայն գոյություն ունեն փոխադարձ վերահսկման և հակակշռման մեխանիզմներ, մասնավորապես, նախագահը կարող է վետոդնել պառլամենտի ընդունած օրենքների վրա, իսկ խորհրդարանը իր հերթին կարող է գործի դնել իմփիչմենթի (անվստահությունհայտնելու) գործընթացը:
Խորհրդարանական կամ պառլամենտական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև: Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով: Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով: Խորհրդարանական
հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելիեն, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից ՝ ավելիընդունելի:
Հանրապետությաննախագահնանձեռնմխելիէ։Հանրապետությաննախագահնիրլիազորություններիժամկետումևդրանիցհետոչիկարողհետապնդվելևպատասխանատվությանենթարկվելիրկարգավիճակիցբխողգործողություններիհամար։ԻրկարգավիճակիհետչկապվածգործողություններիհամարՀանրապետությաննախագահըկարողէպատասխանատվությանենթարկվելիրլիազորություններիավարտիցհետո։
ՀանրապետությանՆախագահըկարողէպաշտոնանկարվելպետականդավաճանությանկամայլծանրհանցագործությանհամար:
ՀանրապետությանՆախագահինպաշտոնանկանելուհարցիմասինեզրակացությունստանալուհամարԱզգայինժողովըպատգամավորներիընդհանուրթվիձայներիմեծամասնությամբընդունվածորոշմամբդիմումէսահմանադրականդատարան:
ՀանրապետությանՆախագահինպաշտոնանկանելումասինորոշումըսահմանադրականդատարանիեզրակացությանհիմանվրակայացնումէԱզգայինժողովը՝պատգամավորներիընդհանուրթվիձայներիառնվազներկուերրորդով:
ԵթեսահմանադրականդատարանիեզրակացությամբՀանրապետությանՆախագահինպաշտոնանկանելուհիմքերըբացակայումեն, ապահարցըհանվումէԱզգայինժողովիքննարկումից:
ՀանրապետությանՆախագահըօրենքովսահմանվածկարգովձեւավորումէիրաշխատակազմը: ՀանրապետությանՆախագահիվարձատրության, սպասարկմանեւանվտանգությանապահովմանկարգըսահմանվումէօրենքով:
ԱզգայինԺողով
ՀայաստանիՀանրապետությանօրենսդիրիշխանությանմիակևբարձրագույնմարմինըմիապալատԱզգայինժողովնէ, որըներկայացուցչականմարմինէևարտահայտումէՀՀքաղաքացիներիշահերը, կամքը, ինքնիշխանությունը: Ազգայինժողովնընդունումէօրենքներ, հաստատումպետականբյուջեն, իրականացնումխորհրդարանականվերահսկողություն:
ՀՀօրենսդիրմարմնիիրավականկարգավիճակըսահմանվածէՀՀՍահմանադրությամբ, որտեղամրագրվածեննրաիրավասությունները, փոխհարաբերություններըՀՀնախագահի, Կառավարությանևմիշարքայլպետականմարմիններիհետ, ԱԺ-իկազմավորմանևգործունեությանկարգիհիմունքները, պատգամավորներիիրավունքներնուպարտավորությունները, գործունեությաներաշխիքները, լիազորություններիդադարեցմանհիմքերըևայլն:
ԱԺ-իգործունեությանմեջիրնշանակությամբևծավալովառաջնայինըօրենսդրականգործառույթնէ: ԱԺ-իընդունածօրենքներնօժտվածենգերակայությամբ: ՀՀնախագահի, ԿառավարությանևպետականմարմիններիընդունածենթաօրենսդրականակտերնընդունվումենիկատարումնՀՀօրենքներիևպետքէհամապատասխանենդրանց:
ԱԺ-նվերահսկումէպետականբյուջեիկատարումը, ինչպեսնաևօտարերկրյապետություններիցևմիջազգայինկազմակերպություններիցստացվածփոխառություններիուվարկերիօգտագործումը: ՎերահսկողականգործառույթէհամարվումնաևԱԺ-ի՝Կառավարությաննանվստահությանքվեհայտնելուիրավունքը:
ՀՀԱԺ-նօժտվածէնաևսահմանադրականայլլիազորություններով. ՀՀնախագահիառաջարկությամբհայտարարումէհամաներում, պատերազմ, վավերացնումկամչեղյալէհամարումՀՀմիջազգայինպայմանագրերը, Սահմանադրականդատարանիորոշմանհիմանվրավերացնումէհանրապետությունումհայտարարվածռազմականկամարտակարգդրությունը, Կառավարությանառաջարկությամբհաստատումհանրապետությանվարչատարածքայինբաժանումըևայլն:

Վերջաբան։
Աշխատանքումս ընդհանուր գծերով ներկացրել եմ, թե ինչ է հանրապետությունը, ինչ կառուցվածք ունի, ով է նախագահը, ինչ գործառույթներ ունի, նաև ինչպես է ձևավորվում ազգային ժողովը։ Ներկայացրել եմ երանլի պատկեր, որը ցավոք մեր երմրում միապետություն է հիշեցում։ Նախագահն է թելադրում ամեն ինչ, մնացածը մարիոնետների նման շարժվում են և երկիրը գլորում անդունդը։ Իրական ժողովրդավարական երկրում նախագահը՝ պետությքն գլուխը, պետք է լիներ իր ժողովրդի բարեկեցության երաշխավորը, մարդիկ պետք հարգեին նախագահին, սիրեին, ընդունեին, իսկ մեր երկրում, բոլորը ատում են նախագահին, չեն ընդունում ոչ նախագահին, ոչ էլ Ազգային ժողովի մականունավոր նախագահին իր կառավարությամբ ու նախարարներով։
Բայց մեկ է հավատում եմ, որ մի օր իսկապես Նախագահը քաղաքական իշխանության կառուցվածքում հանդես կգա ժողովրդի կողքին:
Աղբյուրներ՝

http://hy.wikipedia.org/,
http://nankr.am/,
www.parliament.am,
http://www.encyclopedia.am/: