суббота, 13 июня 2015 г.

ՀՀ էներգետիկան


Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը.
Էներգետիկ համակարգը բոլոր երկրների համար էլ կարևոր նշանակություն ունի: Չունենք նավթի ու գազի մեծ պաշարներ, դրանք ներմուծում ենքԷներգիա ստանում են ԱԷԿ-ից, ՋրԷԿ-ից, ՋԷԿ-ից: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր դերը: Մեր երկիրը տարածաշրջանում միակ երկիրն է, որ ունի ատոմակայան և էներգիա է արտահանում հարևան երկրներ:  Հայաստանում կա երեք ջերմային էլեկտրակայան, որոնք նույնպես մեծ դեր ունեն Հայստանի էներգետիկ համակարգում: Ջրային էլէկտրակայանների թիվը քսանից ավելին է, որոնք գտվում են գետերի վրա և ունեն տեղական նշանակություն:
Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա բնականաբար թողնում է իր վատ հետևանքները: Օրինակ ատոմակայանները ռադիոակտիվ նյութեր են արտանետում ու շրջակա միջավայրում մեծ է ճառագայթումը: Կամ ջրային էլեկտրակայանները գետերի վրա են կառուցում: Սկզբում թվում է թե վնասակար չեն, բայց դա էլ ազդում է գետի էկոհամակարգի վրա, գետից վերցնում է ջուր ու այդ հատվածները չորանում է, ձկնատեսակները վերանում են:
Ճիշտ է, մարդու համար էներգիան մեր օրերում մեծ նշանակություն ունի, բայց միևնույնն է, դա իր վատ ազդեցությունը ունի բնության վրա:
Հայաստանում՝ Վանաձորում կան քամու հողմակներ, որոնք էներգիայի շատ քիչ ծավալ են տալիս, բայց միևնույնն է այդ տեսակը այլընտրանքային էներգիայի ունենք: Արեգակնային էներգիան նույնպես մեր երկրում կարող է օգտագործվել, քանի որ արևափայլի տևողությունը երկար է: Բայց որ գնահատեմ այս օրերից ելնելով, ապագայում դժվար էլ օգտագորվեն այլընտրանքային աղբյուրները: Մեր երկրում ոչ թե ի օգուտ բնության ու միջավայրի են մշակում ծրագրերը, այլ իրենց գրպանի, դրա համար էլ էներգետիկ ապագան լավ չեմ տեսնում:
Էներգիան խնաելու համար հարկավոր է անջատել լույսերը, համակարգիչները, եթե չենք օգտագործում, պետք է պատուհանները ջերմամեկուսացնել, որպեսզի ջերմությունը դուրս չգա: Ձմռանը հաստ վարագույրներ կախել: Ջերմությունը որպեսզի շատ մտնի ներս պետք է մեծ պատուհաններ ունենալ, այդ ժամանակ լույսը ստիպված չենք լինի երկար միացնել:

Комментариев нет:

Отправить комментарий