1. Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:
1) Ամեն տեսակ երգ երգեցի.
Ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…
2) Կարծես մանկական կապույտ երազում
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:
4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր…
2. Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:
1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցինգյուղին, և ամեն ինչ մտավ հունի մեջ:
2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարումսովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:
3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկփողոցներում էլ մարդ չկա:
4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էրկածանի կեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ուաղջիկը:
3. Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:
1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնում էին լուրեր:
2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:
3) Ոչ ոք չի հաղթի արքա Աթիլլին:
4) Այր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
4. Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:
1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այնպահը, երբ ստիպված պիտի լինի կանգնել:
2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երեսնայի իր հետևում կանգնածին:
3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելովդեպի երկրագնդի հարավային բևեռը:
4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:
5. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:
1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին
2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք
3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք
4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ
6. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:
1) Նա լավ էր հասկանում, որ ճրագը վառ պահողը որդին է լինելու:
2) Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ միշինական հորանջում է տան ստվերում:
3) Հետևակը տեսավ, որ անծանոթը քաղաքը լավ չգիտի:
4) Հնչեց երաժշտություն, ապա դուրս եկավ այն բանվորը ր խոսեց հախուռնավյունով:
7. Ո՞ր նախադասության մեջ չկա բաղադրյալ ստորոգալ:
1) Ջուրը տվեց հողին ծարավ,
Տիղմ ու փրփուր ծովին ծարավ,
Այս էր ամբողջը:
2) Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի:
3) Բանաստեղծություն գրելու պահին Ամբողջ աշխարհը իմ տեղ ու տունն է:
4) Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում:
8. Ո՞ր հոլովաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրելնախադասության մեջ:
Ճամփորդը նստել էր մի քարի վրա և լայնասաղարթ ծառի … չէր զգումամառվա տապը:
1) ստվերով
2) ստվերում
3) ստվերից
4) ստվերների մեջ
9. Ո՞ր նախադասության մեջ կա համաձայնության սխալ:
1) Հիացումի և ուրախության արցունքներ երևացին նրա աչքերում:
2) Մի խումբ երեխաներ գետափի թավշյա կանաչների վրա վազվզում,պահմտոցի էին խաղում:
3) Ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը, և երևացին մեծնկարիչը իր շան հետ միասին:
4) Նիզակներով և աղեղներով զինված թիկնապահ գունդը հետևեցթագավորին:
10. Ո՞ր նախադասության մեջ կա խնդրառության սխալ:
1) Մենք վաղուց վարժվել ենք կենցաղային դժվարություններին:
2) Ոսուցիչը հաճախ էր կատակում աշակերտների հետ:
3) Իր այդ անմիտ արարքով նա նսեմացավ ներկաների առջև:
4) Խժդժությունների նպատակն էր ամեն կերպ թուլացնել իշխանությունը:
11. Տրված է բազմաբարդ նախադասությունը քանի՞ բաղադրիչնախադասությունից է կազմված:
1Անգլերենի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացիմիսիոներներից և ամերիկահայերից, որոնք ոչ միայն անգլերեն, այլև մինչևանգամ հայերեն խոսելիս ծամածռում էին իրենց բերանները, 2 ես ատում էիայդ լեզուն,3 սակայն հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետելանգլերենին 4և ամերիկյան կրթություն ստանալ, 5համոզվեցի, որ Շեքսպիրիև Բայրոնի լեզվով խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն:
1) 7
2) 5
3) 4
4) 6
12. Ո՞ր նախադասության մեջ կա ստորոգյալի լիակատար զեզչում:
1) Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:
2) Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ՝ հոգնած կրակը:
3) Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
4) Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին հոգնած եզները:
13. Ձևակերպումներից ո՞րն է սխալ:
1) Ձայնակապը երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդ, այլ հաջորդձայնավորի հետ:
2) Չգրվող, բայց արտասվող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ:
3) Հայերենում միևնույն տառը կարող է արտահայտել մի քանի հնչյուններ:
4) Այբուբենի մեջ տառերի հաջորդական կարգը կայուն է, բայց երբեմնկարող է խախտվել:
14. Ո՞ր բառերում կա ածանցի հնչյունափոխություն:
1) բազմություն
2) գործունեություն
3) օրինագիծ
4) դասամիջոց
15. Տրված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ:
Զեղչել, հափշտակել, բարօրություն, խորազնին, դշխոյական, անհարկի,ջրարբի, խոտհարք, խաբեբաություն, զղջալ, աղոթք, վարկաբեկել, վարակիչ,ամբարտավան, կցկտուր:
1) երեքում
2) ոչ մեկում
3) երկուսում
4) մեկում
16. Ընդգծված բառերից քանի՞սն են գործածված փոխաբերական իմաստով:
Եվ գնում ես դու քո ոտաբոբիկ
Եվ ալրաթաթախ առաջին սիրո
Շիկնած, շփոթված ցավին ընդառաջ:
1) երեքը
2) չորսը
3) բոլորը
4) երկուսը
17. Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում ոլորան, որմ, որկորբառերին:
1) կեռման
2) կերակրափող
3) շավիղ
4) պատ
18. Նշվածներից ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:
1) անարգանքի ենթարկել
2) ուշադրությունը կենտրոնացնել
3) հիշողության մեջ ամրակայել
4) հայացքը սևեռել
19. Ձախ շարքում տրված բառերից չորսը համապատասխանում են աջշարքի բառակապակցություններին: Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն ենճիշտ:
ա) մատուռ
|
1) աստիճանների ձող
|
բ) բուրվառ
|
2) հեթանոսական տաճար
|
գ) բազրիք
|
3) խնկարկելու անոթ
|
դ) նշխար
|
4) փոքրիկ եկեղեցի
|
ե) մեհյան
|
|
1) ա-4, բ-1, դ-3, ե-2
2) ա-4, բ-3, գ-1, ե-2
3) ա-2, բ-3, գ-1, ե-4
4) ա-4, բ-3, գ-1, դ-2
20. Ինչպիսի՞ սխալ կա հետևյալ նախադասության մեջ:
Արմենին՝ որպես լավագույն մարզիկ, նշանակեցին թիմի ավագ:
1) շարադասության
2) խնդրառության
3) հոլովման
4) բառագործածության
21. Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստի սխալ բացատրություն:
1) կողի ընկնել-համառել, հաց կտրել-ապրուստից զրկել, ճանապարհ սովորեցնել-խորհուրդ տալ
2) ի դերև ելնել-հույսերը չարդարանալ, իրեն հավաքել-զգաստանալ, դարձի գալ-զղջալ
3) մարմին առնել-իրականանալ, կուրծք ծեծել-հավատացնել, ոտքի տակ ընկնել-խանգարել
4) թիկունք թիկունքի տալ-իրար օգնել, ոտքերն ընկնել-աղաչել, ձեռք չտալ-հարմար չլինել
22. Ո՞ր նախադասության մեջ առաջ բառը մակբայ չէ:
1) –Առա՛ջ անցիր, դու պետք է մեզ ուղեկցես:
2) Շարժվեցինք առաջ, և մեր դիմաց բացվեց մի հրաշալի տեսարան:
3) Առաջ այդ մասին կարելի էր միայն երազել:
4) Մեզանից դեռ հազարամյակներ առաջ այդ մասին գիտեին:
23. Ո՞ր նախադասության մեջստառը ցուցական հոդ չէ:
1) Երկուսս էլ մասնակցեցինք մրցույթին:
2) Տեղիս բնակիչների մեծ մասը հայեր են:
3) Վերջին ժամանակներս նա հաճախ է այցելում քեզ:
4) Աշխարհումս ախ չիմ քաշի…
24. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:
1) Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է:
2) Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին:
3) Մենք հասկանում ենք, թե կա մի մարդ, որ եթե մտքին դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց:
4) Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխի փնչում:
25. Ո՞ր նախադասության մեջ չկա ձևաբայ:
1) Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե…
2) Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան…
3) Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր:
4) Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ…